Բաժիններ՝

Հայտարարվել են աշխարհի հյուրանոցների լավագույն համարները

Լրագրողներն ընտրել են 2019 թվականին հյուրանոցների լավագույն համարներն ամբողջ աշխարհում: Ամբողջական ցուցակը հրապարակել է Forbes հրատարակությունը։ Առաջին տեղում հայտնվել է 45 Park Lane հյուրանոցի համարը, որը գտնվում է Մեյֆեր լոնդոնյան թաղամասում: Լյուքս կարգի համարների պատուհանները, որոնք պատրաստված են ար-դեկո ոճով, բացվում են Հայդ-պարկի վրա: Ցուցակի երկրորդ տեղում The Alpina Gstaad շվեյցարական հյուրանոցն է, որը 2012 թվականին բացվել է Գշտադ ալպիական գյուղից ոչ հեռու:

Հյուրանոցի ընդարձակ սենյակները, որոնցից տեսարան է բացվում ալպիական լանջերի վրա, հարդարված են բնական նյութերով: Դրանց հաջորդել է Belmond El Encanto հյուրանոցը, որը գտնվում է ԱՄՆ-ի Սանտա-Բարբարա քաղաքում: Այս հյուրանոցի սենյակների պատուհանները բացվում են Խաղաղ օվկիանոսի եւ քաղաքի կենտրոնի վրա:

Առաջին հնգյակում նաեւ հայտնվել է եւս մեկ ամերիկյան հյուրանոց՝ Bernardus Lodge & Spa-ն՝ Կալիֆոռնիայի նահանգի Քարմել Վելլի գինեգործարանում, եւ Bulgari Hotel London-ը՝ Լոնդոնի Նայթսբրիջ առեւտրական շրջանում:

Լավագույնների ցուցակում հայտնվել են նաեւ Բալի կղզում գտնվող Bulgari Resort Bali-ն, Casa Palmero-ն՝ ԱՄՆ-ի Փեբլ Բիչում, The Chedi Andermatt-ը՝ շվեյցարական Անդերմատ գյուղում, COMO The Treasury-ն՝ Ավստրալիայի Պերտում եւ Dorado Beach-ը, A Ritz-Carlton Reserve-ն՝ Պուերտո Ռիկոյում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս