ԱՄՆ-ում վաճառքի են հանել Սինդի Քրոուֆորդի տունը
Սինդի Քրոուֆորդը՝ աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող մանեկենուհիներից մեկը, եւ նրա ամուսինը՝ Ռենդի Հերբերը, որոշել են ազատվել կալիֆոռնիական առափնյակում գտնվող տնից, որը նրանց է պատկանում վերջին 20 տարում:
Այդ մասին հայտնել է Mansion Global-ը: Չորս ննջարանով առանձնատունը, որը գտնվում է Մալիբուում, նրանք գնահատել են 7,49 մլն դոլար: Տունն ունի հյուրասենյակ՝ բուխարիով, ընդարձակ պատշգամբաձեւ շինվածք, պանորամային պատուհաններ, փայտե հատակներ:
Զույգը տնատիրությունը ձեռք է բերել 1998 թվականին՝ 1,85 մլն դոլարով (այսօրվա գնից չորս անգամ ավելի էժան): Սինդի Քրոուֆորդն ամերիկացի մոդել է, հեռուստահաղորդավարուհի եւ դերասանուհի: 1980-ականների վերջից եւ 1990-ական թվականների ընթացքում նա առավել մեծ ժողովրդականություն վայելող եւ ամենաբարձր վարձատրվող մանեկենուհիների թվում էր:
Նա դարձել է առաջին թոփ-մոդելը, որը մերկացած կեցվածք է ընդունել Playboy հանդեսի համար: Մեծ տարածում ունեին Քրոուֆորդի ֆիթնես-դասերի տեսագրությունները: Նա նաեւ MTV ալիքով վարումէր «Ոճի տուն» ծրագիրը: 1995 թվականին նկարահանվել է «Ազնիվ խաղ» ֆիլմում: 1991-ից մինչեւ 1995 թվականն ամուսնացած է եղել դերասան Ռիչարդ Գիրի հետ: