
Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխությունից 24 միլիոն եվրո կստանա այլ իսպանական ակումբ

Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարեց, որ մրցաշրջանի վերջում թիմի գլխավոր աստղերից մեկը՝ Անտուան Գրիզմանը, կտեղափոխվի մեկ այլ թիմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացի հարձակվողի նոր ակումբը, ամենայն հավանականությամբ, կլինի «Բարսելոնան»:
Հուլիսի 1-ից «Ատլետիկոյի» հետ ֆուտբոլային պայմանագրի հրաժարագինը կկրճատվի 200 մլն եվրոյից՝ մինչև 120 մլն եվրո:
Կատալոնական ակումբը պատրաստ է այդքան վճարել Գրիզմանի համար: Սակայն 28-ամյա ֆուտբոլիստի համար վճարված 120 միլիոն եվրոյի 20%-ը (24 մլն եվրո) կստանա ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ «Ռեալ Սոսիեդադը»:
Նշվում է, որ աշխարհի չեմպիոնը կարող է ստորագրել պայմանագիր կատալոնական ակումբի հետ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում:
Սիրարփի Աղաբաբյան