
Սիրիայի իշխանությունները վերականգնել են երկաթուղային հաղորդակցությունը Հալեպի հետ

Սիրիայի իշխանությունները վերականգնել են Ջիբրինի հետ Հալեպի երկաթուղային հաղորդակցությունը, հեռանկարում հաղորդակցության վերականգնումն է Դամասկոսի եւ մյուս խոշոր քաղաքների հետ:
Հալեպ-Ջիբրին գնացքը երթեւեկում է օրական երկու անգամ: Առանց կանգառի ճանապարհն ընդամենը 20 րոպե է, բայց այնուհետեւ ճանապարհ չկա: Երկաթուղու պաստառը ոչնչացրել են զինյալները քաղաքի շրջափակման ժամանակ: Մոտ ապագայում պլանավորվում է երկաթուղային հաղորդակցությունը վերականգնել Դամասկոսի հետ: Հալեպի կայարանի շենքը կառուցվել է անցյալ դարի սկզբին եւ ճարտարապետական հուշարձան է:
«1902 թվականին կառուցված այս շենքը հիանալի պահպանվել է: Հալեպով է անցել Բեռլին-Ստամբուլ-Բաղդադ հայտնի երկաթուղային երթուղին: Առաջ մենք նաեւ էքսկուրսիա էինք կազմակերպում կայարանում եւ պատմում այդ մասին: Եթե զբոսաշրջիկներ լինեն, անշուշտ, կվերադառնանք այդ պրակտիկային»,-լրագրողներին պատմել է Հալեպի կայարանապետը՝ Թալյադ Մահմուդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: