 
                        Պայթուցիկ սարքեր ձեռք բերելու կասկածանքով հետախուզվող է բերման ենթարկվել
 
                                    Մայիսի 14-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Մոսկովյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 31-ամյա Առաքել Ս.-ին, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        