
Արտառոց նշանակում. Վովայի հորաքրոջ տղան՝ ոստիկանության Թալինի տարածաշրջանի բաժնի պետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի ոստիկանության բաժնի պետ Արթուր Ֆրանգյանը նշանակվել է ոստիկանության Թալինի տարածաշրջանի բաժնի պետ:
Այս նշանակումը արտառոց չէր լինի, եթե չլիներ մի հետաքրքիր հանգամանք. Արթուր Ֆրանգյանը ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի հորաքրոջ տղան է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: