
Ստավրոպոլում շրջվել է Երևանից ուղևորվող մինիվենը, տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Երևանից Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաք ուղևորվող մինիվենը շրջվել է Սրավրոպոլի երկրամասում՝ Միներալնիե Վոդի 6 Կոչուբեյ ավտոճանապարհի 257-րդ կիլոմետրում, tert.am-ի հաղորդմամբ՝ գրում է rusarmninfo.ru-ն՝ Ստավրոպոլի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով:
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան Նինի բնակավայրի մոտակայքում: Nissan Elgrand մակնիշի մինիվենի վթարի պատճառն անիվներից մեկի վնասվածքն է եղել:
Մեքենայում 8 մարդ է եղել՝ ներառյալ վարորդը: Ուղևորներից 3-ը տուժել են: Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Նրանք փափուկ հյուսվածքի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: