
Ճապոնիայում Մոր օրվա առթիվ ձնեարջեր են նվիրել պանդաներին

Ճապոնիայի արեւմուտքի Վակայամայի պրեֆեկտուրայի Adventure World կենդանաբանական այգում Մոր օրվա առիվ, որը նշվում է մայիսի 12-ին, բամբուկե արջեր եւ խնձորներից վարդակակաչներ են նվիրել վիթխարի էգ պանդային ու նրա ձագին:
Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, մոտալուտ տոնի առթիվ կենդանաբանական այգու աշխատակիցները պատրաստել են մեծ եւ փոքր պանդաների ձնե քանդակներ՝ մոր եւ նրա դստեր յուրօրինակ պատճեններ: Ձնե պանդաների կողքին նրանք տեղավորել են մի քանի վարդակակաչ՝ պատրաստված խնձորից եւ գազարից:
Հեռուստաալիքը նշում է որ նվերը շատ է դուր եկել փոքրիկ Սայհինին, որը ծնվել է այնցյալ տարվա օգոստոսին: Մեծ պանդան Չինաստանի ոչ պաշտոնական խորհրդանիշն է:
Աշխարհում կա ընդամենը 1,6 հազար պանդա, գլխավորապես Սիչուանի նահանգում: Չինաստանի սահմաններից դուրս անազատության մեջ այսօր ապրում է շուրջ 30 պանդա՝ Ավստրիայում, Ավստրալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում եւ Ճապոնիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: