Բաժիններ՝

Մոսկվան էլեկտրաբուսների քանակով առաջատարն է Եվրոպայում

Մայիսի 10-ին հարյուրերորդ էլեկտրաբուսն է դուրս եկել մոսկովյան երթուղի: ՌԴ մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Լիքսուտովը լրագրողներին պատմել է, որ Մոսկվան Եվրոպայում առաջատարն է քաղաքային երթուղիներում աշխատող էլեկտրաբուսների քանակով։

«Մոսկովյան էլեկտրաբուսն ամենահուսալիներից եւ տեխնոլոգիապես առավել զինվածներից մեկն է աշխարհում. այն մեր հպարտության առարկան է»,- ընդգծել է նա:

Լիքսուտովը նաեւ հայտնել է, որ էլեկտրաբուսների շահագործումն ավելի շահավետ է, քան տրոլեյբուսներինը: Մինչեւ տարեվերջ եւս 300 միավոր էլեկտրաբուս դուրս կգա Մոսկվայի ճանապարհներ: 2021 թվականից այդ քանակը կլինի տարեկան 600-ից մինչեւ 800 միավոր, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031