50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը լուսանկարվել է Harper՚s Bazaar-ի շապիկի համար
Ջենիֆեր Էնիսթոնը հաստատուն դիրք է զբաղեցնում այն աստղերի շարքում, որոնք, երկրպագուների խոսքով, երիտասարդության էլիքսիր են խմում: Դերասանուհին հերթական անգամ հաստատել է երկրպագուների խոսքերը՝ լուսանկարվելով փայլերես հանդեսի համար: Արտիստուհու ֆոտոն կզարդարի Harper՚s Bazaar-ի հունիսյան համարի շապիկը։
Էնիսթոնը ցուցադրել է իր իդելական մարմնակազմը՝ կեցվածք ընդունելով երկար կտրվածքով եւ խորը տպավորիչ լանջաբացվածքով զգեստով: Արտիստուհին, որը սիրավեպեր է ունեցել դերասաններ Բրեդ Փիթի եւ Ջասթին Թերուի հետ, հրատարակությանը տված հարցազրույցում պատմելէ, թե ինչ արժանիքներ պետք է ունենա իր զուգընկերը: Ինչպես նաեւ նշել է, որ, չնայած տարիքին, իրեն զգում է ինչպես այն նույն Ջենը, թեեւ կորցրել է առաջվա աշխուժությունը:
«Նա պետք է ունենա հումորի զգացում, սեփական արժանապատվության զգացում, վստահություն, բարություն, առատաձեռնություն: Եվ շրջապատված լինի լավ մարդկանցով»,- ասել է Էնիսթոնը: Բացի այդ, «Ընկերների» աստղը որոշել է լուսանկարվել կուրծքը բաց: Դերասանուհին օբյեկտիվի առջեւ կանգնել է բաց կրծքով, որը ծածկել է ձեռքով: Կերպարը լրացրել են կարճ շորտերը, մուգ զուգագուլպան եւ բարձրակրունկները՝ ճակատագրական գեղեցկուհու ատրիբուտները: Էնիսթոնը նշել է, որ նման լուսանկարներում վիրավորական ոչինչ չկա, եւ մարդկանց խորհուրդ է տվել չամաչել իրենց մարմնի համար: «Այո, լուսանկարներից մեկում ես կեցվածք եմ ընդունել առանց վերնահագուստի: Բայց դրանում վիրավորական ոչինչ չկա:
«…» Ես կարծում եմ, որ մեր մարմինները գեղեցիկ են, եւ մենք մեզ պետք է հարմարավետ զգանք՝ անկախ տարիքից»,- հավելել է նա, հաղորդել է Life-ը: