«Պետք է գովաբանել Կլոպին և Պոչետինոյին: Նրանք անհավանական մրցաշրջան են անցկացնում». Սաութգեյթ
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյը մեկնաբանել է «Լիվերպուլի» և «Տոտենհեմի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը:
«Երկուշաբթի ես ներկա էի «Մանչեսթեր Սիթի» – «Լեսթեր» (1:0) հանդիպմանը և մտածում էի, որ անհավանական շրջադարձ տեղի ունեցավ: Երեքշաբթի ես «Էնֆիլդից» գնում էի այն մտքով, որ սա ֆուտբոլում իմ վերջին 30 տարիների լավագույն երեկոներից մեկն էր: Բայց այն, թե ինչպես չորեքշաբթի խաղաց «Տոտենհեմը», ֆենոմենալ էր:
Պետք է գովաբանել և Յուրգեն Կլոպին, և Մաուրիսիո Պոչետինոյին: Տարբեր հանգամանքներում նրանք անհավանական մրցաշրջան են անցկացնում:
Սա հրաշալի է նաև Անգլիայի հավաքականի համար: Ֆուտբոլիստները մեծ խաղերի փորձ ձեռք բերեցին, որտեղ նրանք ստիպված էին խաղալ ճնշման տակ, բայց նրանք կարողացան հաջողության հասնել»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը