Բաժիններ՝

«Առաջ գումար ունեին միայն «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», հիմա բոլորն ունեն». Գուլիտ

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդ Գուլիտը կիսվել է լոնդոնյան ակումբի խնդիրների մասին իր կարծիքով:

««Չելսին» բարդ աշխատանքի վայր է մարզիչների համար: Եթե հաջողության ես հասնում, քեզ հեռացնում են, եթե ոչ, հնարավոր է՝ պահպանես պաշտոնը: Սա տարօրինակ է: Հրաշալի էր, երբ Ռոման Աբրամովիչը գնեց «Չելսին», քանի որ նա շատ գումար ներդրեց: Ակումբը գնեց լավագույն ֆուտբոլիստներին:

«Չելսին» մշտապես հաղթում է: Երբ նրանցից ոչինչ չէին սպասում, նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգան: Հիմա Պրեմիեր լիգայում կան ակումբներ, որոնք ունեն նույնքան գումար: Ակումբները Չեմպիոնշիփից գալիս են և ստանում են 200 մլն ֆունտ:

«Մանչեսթեր Յունայթեդը» նմանատիպ խնդրի է բախվել: Երբ նրանք հաջողակ էին, միայն նրանք գումար ունեին, իսկ հիմա ունեն բոլորը: Գումարը կարևոր է, բայց նաև կարևոր է ճիշտ ֆուտբոլիստների գնելը»,- Գուլիտին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս