«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է դե Լիգտի ձեռքբերումից, քանի որ վերջինս հակված է գիրանալու
Անցյալ ամառ «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտը կարող էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Կարմիր սատանաներն» ակտիվորեն հետաքրքրվում էին հոլանդական ակումբի խաղացողով և կարող էին նրան ձեռք բերել ավելի քիչ գումարով, քան 70 մլն եվրոն է, որքան տվյալ պահին գնահատվում է ֆուտբոլիստը: Սակայն, ի վերջո, ակումբը լսեց իր սկաուտ Մարսել Բուտին, ով խորհուրդ է տվել «Մանչեսթեր Յունայթեդին» ձեռք չբերել ֆուտբոլիստին, քանի որ կարծել է, որ ապագայում նա հակված կլինի ավելորդ քաշ ձեռք բերելուն, ինչպես և նրա հայրը:
Ընթացիկ մրցաշրջանում դե Լիգտն «Այաքսի» կազմում մասնակցել է 53 հանդիպման, դարձել է 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը