Բաժիններ՝

Ճապոնիայում ոսկեդրամներ կհատեն Նարուհիտո նոր կայսեր պատվին. Kyodo

Ճապոնիայում մաքուր ոսկուց եւ ավելի սովորական պղնձանիկելային համաձուլվածքից հուշադրամներ կհատեն Նարուհիտո նոր կայսեր գահակալության պատվին: Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:

Հատվելու է 10 հազար իեն (մոտավորապես 91 դոլար) արժողությամբ 50 հազար ոսկեդրամ: Դրանցից յուրաքանչյուրի պատրաստման համար կօգտագործվի 20 գրամ թանկարժեք մետաղ: Մի կողմից դրանք զարդարված կլինեն փյունիկի պատկերով, որը խորհրդանշում է կայսերական գահատոհմը, իսկ մյուս կողմից՝ քրիզանթեմի ծաղկով, ճապոնական միապետների ընտանիքի զինանշանով:

Ոսկե դրամանիշները կվաճառվեն 140555 իեն (1,3 հազար դոլարից փոքր-ինչ պակաս) գնով: Բայց, ինչպես ենթադրվում է, ժամանակի ընթացքում այդ հուշանվերների արժեքը կմեծանա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս