Բաժիններ՝

«Երբ 16 տարեկան էի, հայրս ինչ-որ մեկին ինձ հետ ծանոթացնելիս ասում էր՝ ահա իմ բոլոր պարտքերի ժառանգորդը»

Դերասան և ռեժիսոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ։ Մահացել է 2019թ. փետրվարի 8-ին Մոսկվայում, 83 տարեկան հասակում։ Ձեզ ենք ներկայացնում Սերգեյ Յուրսկու կյանքի կանոնները:

  • Երբեք հեռուստացույցով չեմ դիտել ոչ «Օսկար», ոչ էլ այլ մրցանակաբաշխություններ։
  • Ռուս դերասաններից ոչ ոք Հոլիվուդում կարիերա չի արել։ Հարցը բոլորովին էլ պրոֆեսիոնալիզմը չէ։ Մենք նրանց ենք բացարձակապես օտար, նրանք՝ մեզ։ Կան բողոքականներ, կաթոլիկներ, սլավոն լեհեր, հույն ուղղափառներ, և այս ամենը Եվրոպան է։ Իսկ Ռուսաստանն առանձին է։ Եվ նախ և առաջ՝ այդ Եվրոպայի, Ամերիկայի համար այն ձանձրալի է։
  • …Հոլիվուդում հաջողության հասած բոլոր օտարերկրացիները մարդիկ են, ովքեր թույլ են տվել, որ իրենց կոտրեն։ Իսկ մենք մեր տեղը չենք ուզում իմանալ, քանի որ մենք մեզ նրանց հավասար ենք համարում ու դրա համար բոլոր հիմքերն ունենք։
  • Հանգստանալու համար ինձ այժմ, իմ բազմոցից բացի, ոչինչ պետք չէ։
  • Ազատությունը որոշվում է այն մարդկանց քանակով, որոնց դուք կարող եք գրողի ծոցն ուղարկել։ Այսպես էր ասում իմ ընկեր Բոբան։
  • Իմ ամենամեծ ձեռքբերումը սեփական մեծ բնակարանն է։ Ես մինչև 40 տարեկան հասակս ապրել եմ կոմունալ բնակարանում։
  • Գլխավորն ինքնակարգապահությունն է։ Սպասք լվանալու, աղբը թափելու, աշխատանքի, մտածելու կարգապահությունը։
  • Երբ 16 տարեկան էի, հայրս ինչ-որ մեկին ինձ հետ ծանոթացնելիս ասում էր՝ ահա իմ բոլոր պարտքերի ժառանգորդը։ Հենց այդպիսին էլ այժմ ինձ զգում եմ։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս