«Ամենահասարակ ռեֆորմներ չանելով հանդերձ՝ շատ ուրախ, 5 ժամից ավելի ներկայացնում եք… ի՞նչ եք ներկայացնում». Վարդան Բոստանջյան
«Ես ընդհանուր առմամբ հասկացա, որ էնտեղ գոյություն չունեցող իրավիճակներ են հետապնդվում, ինչ-որ 100 սիմվոլիկ, գոյություն չունեցող թվեր… թե ինչի վերաբերյալ, ես նույնիսկ մնում եմ զարմացած…»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով վարչապետ Փաշինյանի հնչեցրած 100 փաստերի մասին։
168.am-ի հետ զրույցում Բոստանջյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի մատնանշած փաստերից մեկին, ըստ որի՝ «ընթացիկ բյուջետային եկամուտները կգերակատարվեն 62 մլրդ դրամով»:
«Բյուջեն էնպես վախվորած են էնտեղ ամրագրում, հետո ասում են՝ կգերակատարեն… հետո էդ «կ» տառը շատ սիրուն է իրենց համար, ամեն ինչ կկատարեն, ինչպես մի տարի է՝ խոսք են տալիս. թող կատարեն, չուզողը մենք լինենք»։
«Եվ էդ հուզված ներկայացումն առնվազն հասկացող մարդկանց մոտ ծիծաղ էր առաջացնում և էդպիսի մի բովանդակություն չէր պարունակում, որի համար շատ ուրախանայինք, ասեինք՝ գիտեք՝ մեր երկիրն առաջընթաց է ապրել։ Ոչ մի փոփոխություն։ Եվ ամենահասարակ ռեֆորմներ չանելով հանդերձ՝ շատ ուրախ, 5 ժամից ավելի ներկայացնում եք… ի՞նչ եք ներկայացնում՝ երկիրը պետք է կառավարել ու պահել»,- ասաց տնտեսագետը։
Զարուհի Դիլանյան