Բաժիններ՝

«Դրանք ավելի շատ տնտեսական նախապատրաստական և քաղաքական քայլեր էին». Գագիկ Մակարյանը՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու կապակցությամբ հրավիրված ասուլիսում մեկ տարին ամփոփեց՝ ներկայացնելով Նոր Հայաստանի մասին 100 փաստ:

168.am-ի հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ դրանք ավելի շատ տնտեսական նախապատրաստական և քաղաքական քայլեր էին կամ ներքին քաղաքական որոշումներ էին իրենց բնույթով.

«Զուտ տնտեսականը, կարծում եմ, պետք  ավելի ուշ սկսի, որովհետև իրենք անցում են կատարել հին իրավիճակից դեպի նոր իրավիճակ»։

Մակարյանը մանրամասնեց, որ վարչապետի կողմից նշված մի քանի քայլեր՝ ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանի քաղաքական կեցվածքը հարևան երկրների շրջանակում, Արցախի հարցում, գուցե բուն տնտեսական բնույթի չեն, բայց տնտեսական զարգացման բերող քայլեր են։

«Անկեղծ ասած, ես ավելի շատ ակնկալիքներ ունեի, որ ներկայացվեին։ Եթե իր թիմը կարողանար իր տեմպի մեջ, իր նշանակած նախարարները կարողնանային ավելի արագ իրենց ներսում տիրապետել իրավիճակներին, մենք շատ ավելի  լավ արդյունքներ կունենայինք վարչապետի կողմից, որովհետև ամբողջ բեռն իր վրա էր, և թիմի արձագանքն ու ակտիվությունը դեռ այն չէ»,- հավելեց նա։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս