
«Գարեթը ցանկանում է մնալ «Ռեալում», բայց վստահ չեմ, որ նույնն ուզում է Զիդանը». Բեյլի գործակալ

Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը մեկնաբանել է իր հաճախորդի ապագայի հետ կապված իրավիճակը:
«Բեյլը ցանկանում է մնալ: Բայց ես վստահ չեմ, որ նույնը ուզում է Զիդանը: Համենայն դեպս, տվյալ պահին Գարեթը դեռ ցանկանում է մնալ: Նա պայմանագիր ունի մինչև 2022 թվականը: Նա եղել և շարունակում է մնալ, իմ կարծիքով, աշխարհի երեք կամ չորս լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Սա կարծիքների խաղ է, և Զիդանն այդպես չի կարծում: Սա նրա կարծիքն է, նա ունի դրա իրավունքը, և ես այն քննադատելու եմ»,- Բարնեթի խոսքերն է մեջբերում AS-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում մասնակցել է 46 հանդիպման, դարձել է 14 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը