Բաժիններ՝

Ալեգրին կհեռանա «Յուվենթուսից»

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կհեռանա իր պաշտոնից: Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, մասնագետը և ակումբի նախագահ Անդրեա Անյելին հանգել են այդ որոշմանը տրանֆերային քաղաքականության քննարկման ժամանակ:

Հաղորդվում է, որ իտալացի մարզչին հետաքրքրում է ՊՍԺ-ի տարբերակը: Ալեգրիի փոխարեն՝ քննարկվում է Անտոնիո Կոնտեի թեկնածությունը, որին կողմ է «Յուվենթուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը: Կոնտեն տարբերակ ունի նաև «Ինտերի» հետ:

Ալեգրին «Յուվենթուս» է տեղափոխվել 2014 թվականին: Հինգ տարվա ընթացքում նա դարձել է Իտալիայի հնգակի չեմպիոն, չորս անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և երկու անգամ՝ Սուպերգավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս