
Ծառուկյանին մանդատից զրկելը ՔՈ-ի միակ իդեա-ֆիքսը չէ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «խորհրդարանական ընտրություններում չնչին տոկոսներ վաստակած, չճանաչված «Քաղաքացիական որոշում» կուսակցությունը (որին, ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը դեբատների ժամանակ իր միակ հարցը տվեց, քաղաքագիտական նոնսենս էր` կայացած կուսակցությունների ներկայության պարագայում, արվեց հատուկ նպատակով) փորձում է ԲՀԿ-ն անկյուն քշել` քրեական գործեր «հարուցելով» Գագիկ Ծառուկյանի դեմ։
Ծառուկյանին մանդատից զրկելը, սակայն, ՔՈ-ի միակ իդեա-ֆիքսը չի լինելու. ասում են՝ նրանք էլի «արյուն են թողնելու» ԲՀԿ-ից։
Աբսուրդն այս ամենում այն է, որ «ՔՈ»-ի ակունքներում կանգնած է եղել (ըստ մամուլի) ոչ անհայտ ԲՀԿ ֆրակցիայի երբեմնի կարկառուն ներկայացուցիչ, Ծառուկյանով խորհրդարան մտած ՄԱԿ-իստ Գուրգեն Արսենյանը։
Ընդ որում, նրա ձեռքերով, ի շարս այլ խնդիրների. փորձ է արվում` ռուսական դաշտի ֆավորիտներից մեկին՝ Ծառուկյանին, խաղից հանել բոլոր առումներով»,- պնդում է «Իմ քայլի» աղբյուրը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: