
Ինչը կարող է ավելի լավ լինել, քան պաստան՝ սնկով և հավի մսով

Բաղադրիչներ
1. Սպագետի – 300 գ
2. Հավի կրծքամիս – 300 գ
3. Շամպինիոն – 200 գ
4. Սերուցք – 250 մլ
5. Սոխ – 1 գլուխ
6. Մաղադանոս – 1 ճյուղ
7. Բուսական յուղ – 2 թ/գ
8. Պինդ պանիր՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել և բուսայուղով տապակել կիսաօղակաձև կտրատված սոխի հետ:
2. Շամպիոնիոնները խոշոր կտորների վերածել և տապակել հավի հետ 5-7 րոպե, ավելացնել կտրատված կանաչին:
3. Լցնել սերուցքը և ըստ ցանկության ավելացնել համեմունքներ:
4. Պաստան եփել:
5. Երբ պատրաստ լինի սպագետին, լցնել մսային զանգվածի վրա և տապակը վերցնել կրակից:
6. Ըստ ցանկության՝ վրան քերած պանիր ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը