
ԱՄՆ-ի օդուժը լազերով հրթիռ է խոցել օդում

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հաջողությամբ թեստավորել են լազերային զենքի նախատիպը: Այդ մասին հայտնել է The Drive պորտալը: Փորձարկումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ապրիլի 23-ին Նյու Մեքսիկոյի նահանգի «Սպիտակ ավազներ» զինափորձարանում, կայանքը խոցել է օդային մեկնարկի մի քանի հրթիռներ:
Լազերային զենքի մշակմամբ զբաղվում է Lockheed Martin ընկերությունը: Ենթադրվում է, որ համալիրը կապահովի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կործանիչների եւ այլ ինքնաթիռների անվտանգությունը, կկալանի «օդ-օդ» եւ «երկիր-օդ» դասի հրթիռներ:
Զինվորականները պլանավորում են համակարգն սպառազինության ընդունել 2020-ական թվականների երկրորդ կեսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: