Զարմանալի փաստեր մեր և մեր մոլորակի մասին
Աշխարհը հիանալի ու զարմանալի է, բայց միևնույն ժամանակ՝ հետաքրքիր ու գաղտնիքներով լի, որոնց մասին, հնարավոր է, նույնիսկ գլխի չեք ընկել։
1. Երկիր մոլորակի վրա ավելի շատ ծառ կա, քան Ծիր Կաթին համաստեղության վրա՝ աստղեր. 3 տրիլիոն ծառեր՝ ընդամենը 100 միլիարդ աստղերի համեմատությամբ։
2. Աշխարհի ամենախոշոր կենդանի օրգանիզմը հսկայական կոճղասունկն է, որը գետնի տակ տարածվել է 4 կմ։ Այն աճում է ԱՄՆ Օրեգոն նահանգի Կապույտ լեռների ստորոտում։
3. Ճապոնիայում ավանդական մանգա կոմիքսների տպագրության համար ավելի շատ ցելյուլոզա է ծախսվում, քան զուգարանի թղթի արտադրության վրա։
4. Պլուտոն մոլորակի՝ 1930թ. բացահայտումից մինչև նրան 2006թ. մոլորակների ցանկից հեռացնելն այն չէր հասցրել արևի շուրջ մեկ ամբողջական շրջան կատարել։ Պլուտոնի մեկ ամբողջական շրջանը ձգվում է 248 երկրային տարի։
5. Չինական բրոկկոլին, տերևավոր կաղամբը, ծաղկակաղամբը, սպիտակագլուխ կաղամբը, բրյուսելյան կաղամբը և բրոկոլին սերում են միևնույն բույսից՝ բանջարանոցային կաղամբից։ Դրանք պարզապես այս բույսի (brassica oleracea) տարատեսակներն են։
6. Իսպանիայի ազգային հիմնը բառեր չունի։
7. Մեղրը երբեք չի փչանում։ Այն բացարձակ անվտանգ է՝ անգամ, երբ 3 000 տարեկան է։ Կարող եք հանգիստ ուտել։
8. Մահացած մարդիկ կարող են փշաքաղվել։
9. Ամերիկյան Մերիլենդ նահանգի պաշտոնական մարզաձևն ասպետական մրցաշարերն են։
10. Քթով շնչելիս մենք միշտ մի քթանցքով ավելի շատ օդ ենք շնչում, քան մյուսով, և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ դրանք փոխվում են։
11. Երբ կառուցվում էին բուրգերը, մամոնտները դեռ կենդանի էին։
12. Շախմատում ավելի շատ կոմբինացիաներ կան, քան Տիեզերքի՝ մեզ հայտնի հատվածում՝ ատոմներ։
13. Եթե գտնեն Երկրի միջուկից ողջ ոսկին դուրս բերելու հնարը, այն կարող է մինչև ծնկաչափ շերտով ծածկել ողջ մոլորակը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը