
«Բարսելոնայի» երկրպագուների արարքը դուր չի եկել Մեսսիին

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին դատապարտել է ակումբի երկրպագուներին, ովքեր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի փոխարինվելուց հետո սուլեցին նրան: Կոուտինիոն փոխարինվեց «Լիվերպուլի» հետ խաղի (3:0) երկրորդ խաղակեսի ընթացքում:
«Դեռ մրցաշրջանի սկզբում ես ասել եմ, որ կարևոր պահերին մենք պետք է միավորվենք, ինչպես երբեք: Այժմ ոչ մեկին քննադատելու ժամանակը չէ: Անհրաժեշտ է աջակցել և միասին լինել մինչև վերջ:
Եկեք ամեն ինչ միասին անենք: Տգեղ է, երբ թիմակցիդ սուլում են փոխրինման ժամանակ: Ես չեմ ասում, որ նա լավ է խաղում, թե ոչ, բայց մենք պետք է միասնական լինենք, մենք պետք է մեկը լինենք»,-ասել է Մեսսին:
Սիրարփի Աղաբաբյան