«Եթե իրենց համեմատեն Ծառուկյանի հետ, կարող է տեղնուտեղը ամոթից զոհվեն». Բոստանջյանը՝ Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջի մասին

ԱԺ Նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջը տեղին չէ։

Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք նույնիսկ չունեն մասնագիտություն, իրենց համար ստեղծում են տիրույթներ ու սկսում խոսել Ծառուկյանի մասին, քանի որ զբաղվելու այլ բան չունեն։

«Նրանցից եթե որևէ մեկը կարողանա այնքան հզորություն ունենալ, որ իրեն համեմատի Գագիկ Ծառուկյանի հետ, տեղնուտեղը կարող է ամոթից զոհվել։ Ես այստեղ ոչ թե Ծառուկյանի փաստաբանն եմ, այլ ուզում եմ ասել, որ առնվազն այն մարդիկ, որոնք որևէ բան չեն արել ոչ միայն հասարակության, այլև իրենց համար, հիմա բարձրաձայնում են այդ հարցը»,- ասաց Վարդան Բոստանջյանը։

Անդրադառնալով «Արարատցեմենտի» հետ կապված խնդրին՝ Վ. Բոստանջյանն ասաց, որ բոլորը պետք է պատշաճ կատարեն իրենց պարտականությունները, քանի որ ցանկացած երկիր ունենում է հաջողություն, եթե վերջինս տնտեսվարողների համար չի ստեղծում լրացուցիչ լարվածություն։

«Եթե մենք խոշոր կազմակերպություններին այսօր ինչ-որ ձևով չենք նպաստում գործունեություն իրականացնելու համար, վաղը մի պահ պատկերացրեք, որ 1-2 կազմակերպություն էլ եթե ունենք, այլևս չենք ունենալու»,- հավելեց Վ. Բոստանջյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս