Բաժիններ՝

«Յուվենթուսը» ցանկանում է գնել Իկարդիին և պատրաստ է նրան վճարել 8.5 մլն եվրո տարեկան

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է «Յուվենթուսի» հետաքրքրությունների շրջանակում:

Թուրինցիները մտադիր են մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել 26-ամյա արգենտինացուն և առաջարկել են նրան 5 տարվա պայմանագիր և տարեկան 8.5 մլն եվրո աշխատավարձ՝ հարկերը վճարելուց հետո, ինչպես նաև բոնուսներ, հայտնում է beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստով հետաքրքրվում են «Նապոլին», «Ատլետիկոն» և ՊՍԺ-ն, «Ինտերը» պահանջում է 70 մլն: Միևնույն ժամանակ՝ հարձակվողը երազում է «Ռեալ» տեղափոխվելու մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս