
Կրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան:
Այժմ պորտուգալացուն է պատկանում 11 մլն եվրո արժողությամբ Bugatti Voiture Noire ավտոմեքենան: Ավտոմեքենան ունի 1500 ձիաուժ և արագանում է մինչև 420 կմժ, հաղորդում է La Stampa-ն:
https://twitter.com/Bugatti/status/1112731376749592583
Անցյալ տարի ամռանը FIAT-ի աշխատակիցները Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի պատճառով գործադուլ էին անում. պորտուգալացու տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձը վճարվում է ավտոընկերության կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը