Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՄԸՄ պատվիրակության հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՄԸՄ ներկայացուցիչները ներկայացրել են կառույցի կողմից իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա անելիքները:

ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանն ասել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է այսուհետ ևս իր ծրագրերով աջակից լինել Հայաստանին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ՀԸՄԸ-ն միավորելու, համախմբելու, կրթելու կարևոր գործունեություն է իրականացնում հայկական սփյուռքում: Այս համատեքստում նախագահն անհրաժեշտ է համարել, որ կառույցն ավելի մեծ եռանդով շարունակի ազգային ինքնության պահպանմանը և մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդմանն ուղղված իր կարևոր գործառույթը: Ա

ջակցելու իր պատրաստակամությունը հայտնելով՝ նախագահն ասել է, որ սփյուռքում անելիքները շատ են, և նոր մոտեցումների անհրաժեշտություն կա՝ նոր ժամանակների ու նոր սերնդի պահանջներին և խնդիրներին համահունչ:

Հանդիպման ավարտին ՀՄԸՄ պատվիրակության անդամները նախագահ Արմեն Սարգսյանին են նվիրել կազմակերպության 100-ամյակի առթիվ թողարկված նամականիշը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930