ԱԽ քարտուղարի համար Քաղաքացու օրը ևս մեկ հնարավորություն է՝ լսելու քաղաքացու հարցերը
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համար Քաղաքացու օրը ևս մեկ հնարավորություն է խոսելու քաղաքացու հետ և լսելու նրա խնդիրները: Այս մասին Գրիգորյանն ասաց ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում:
«Սա ևս մեկ հնարավորություն է կարևորելու քաղաքացուն, խոսելու քաղաքացու դերի մասին: Եվ նույնիսկ հնարավորություն է՝ հանդիպելու, լսելու քաղաքացու հարցերը: Եվս մեկ առիթ է կարևորելու քաղաքացուն ու խոսելու քաղաքացու հետ: Ինձ համար կատարյալ է այն քաղաքացին, որը խոսում է խնդիրների մասին և ակտիվ է, փորձում է վերահսկել և պահանջատեր լինել իշխանության հանդեպ »,- ասաց Գրիգորյանը: