Բաժիններ՝

Մինսկում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Մինսկի Ալեքսանդր Նևսկու եկեղեցու տարածքում տեղադրված հայկական խաչքարի մոտ ապրիլի 24-ին կայացավ հավաք՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Միջոցառմանը եկեղեցու սպասավորները՝ ավագերեց Նիկոլայ Կորժիչի գլխավորությամբ, կատարեցին հոգեհանգստյան կարգ և ժամերգություն, որին հաջորդած խոսքում ավագերեց Կորժիչը նշեց, որ բելառուս ժողովուրդը, որը նույնպես վերապրել է ցեղասպանության արհավիրքը, կիսում է հայ ազգի վիշտը։

Դիմելով հավաքին ներկա հայ համայնքի, Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և հասարակական կառույցների ներկայացուցիչներին՝ ԲՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն անդրադարձավ 104 տարի առաջ պետական մակարդակով իրականացված ոճրագործություններին։ Նա նշեց, որ մազապուրծ եղած մեր հայրենակիցները, վերապրելով ցեղասպանությունն ու հետագայում աշխարհի ավելի քան 100 երկրում հանդիսանալով հայկական ինքնության կրող, հաջորդ սերունդներին փոխանցեցին պատգամ, որ նման վայրագությունների նկատմամբ անտարբերությունը նպաստում է պատմության խեղաթյուրման փորձերին, ժխտման քաղաքականությանը և նոր ցեղասպանությունների ի հայտ գալուն։

Այնուհետ խոսքով հանդես եկան «Մինսկյան քաղաքային մշակութալուսավորչական «Հայաստան» միության» ղեկավարության և համայնքի առանձին ներկայացուցիչներ։ Ազգությամբ բելառուս Նադեժդա Տուլինովան կատարեց Կոմիտաս Վարդապետի ստեղծագործություններից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930