Ինչ եղել, արդեն եղել, անցել է». Միքայել Մելքումյան

«Այն ժամանակ եղել է ընթացակարգային խնդիր՝ կապված պատգամավորի լիազորությունների իրականացման ապահովման հետ: Ինչ եղել, արդեն եղել, անցել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով ՍԴ կողմից «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված աղմկահարույց փոփոխությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

Ըստ նրա՝ էական չէ, այն ժամանակ վարչապետը որտեղ էր ստորագրել ԲՀԿ-ական պատգամավորների ազատման հրամանագրերը:

«Ինչ որոշում կայացրել է ՍԴ-ն, ես կարծում եմ, կարելի է հարգել այս փուլի իրավական ռեժիմներով»,- ասաց Մելքումյանը:

Տեսանյութեր

Լրահոս