Բաժիններ՝

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ Լիոնել Մեսսիի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ովքեր են, ըստ նրա՝ մոլորակի լավագույն ֆուտբոլիստները:

«Այսօր շատ կան լավ խաղացողներ: Նեյմար, Մբապե, Սուարես, Ազար. նրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ աշխարհի լավագույնը: Բայց ես այս խմբից դուրս թողեցի Կրիշտիանուին, որովհետև նրան դրեցի իմ կողքին»,- 31-ամյա Մեսսիի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 37 հանդիպումներում Մեսսին աչքի է ընկել 39 գոլով և 21 արդյունավետ փոխանցումներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031