Բաժիններ՝

«Պատժամիջոցներն անիմաստ են, եթե չլուսավորեն մարդկանց». Սաութգեյթը՝ ռասիզմի մասին

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը կարծիք է հայտնել, թե ինչպես է պետք պայքարել ռասիզմի դեմ:

«Պատժամիջոցներն անիմաստ են, եթե, բացի դրանից, մենք չօգնենք մարդկանց լուսավորվել:

Իմ երեխաները երբեք չեն մտածում այն մասին, թե որտեղ է ծնվել մարդը, ինչ լեզվով է խոսում և ինչ մաշկի գույն ունի:

Երիտասարդությունը, ում վրա ազդեցություն է թողնում բացառապես ավագ սերունդը, մեղավոր չէ: Այնպես որ, մենք պետք է հետևենք, որպեսզի յուրաքանչյուրը ճիշտ դաստիարակություն ստանա:

Ես այստեղ չեմ, որպեսզի քննադատեմ Չեռնոգորիայում տեղի ունեցածը, քանի որ մեր երկրում նման խնդիրներ ևս կան: Մեզ մոտ էլ դա կա»,- Սաութգեյթին է մեջբերում BBC-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031