Մահացել է ռեժիսոր և սցենարիստ Լարի Քոենը
77 տարեկան հասակում Լոս Անջելեսում մահացել է ռեժիսոր եւ սցենարիստ Լարի Քոենը: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում նրա էջում: «Նրա հետքը կմնա կինոյում եւ հեռուստատեսությունում: Մեր խորին ցավակցությունները նրա ընտանիքին, բարեկամներին եւ երկրպագուներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
The Hollywood Reporter-ի տեղեկատվությամբ՝ Քոենը մահացել է մարտի 23-ի երեկոյան մերձավորների շրջապատում: Լարի Քոենը եղել է «Կոլոմբո» դետեկտիվ հեռուստասերիալի մի քանի էպիզոդների (1973, 1974) սցենարիստը:
Նա նաեւ գրել սցենարներ եւ նկարահանել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Սեւ կեսարը» (1973), «Անկարգություններ Հառլեմում» (1973), «Այն ողջ է» եռաֆիլմը (1974, 1978, 1987), «Աստված ինձ պատվիրեց» (1976), «Լիալուսնի ծագումը (1981), «Մահացու պատրանք» (1987), «Չար խորթ մայրը» (1989), հաղորդել է ՏԱՍՍ-ը: