Բաժիններ՝

2013-ին Ջերարդը համոզել է Սուարեսին չտեղափոխվել «Արսենալ»

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է, որ 2013թ. ամռանը նա կարող էր տեղափոխվել «Արսենալ», սակայն թիմից չհեռանալ նրան համոզել է «Լիվերպուլի» իր խաղընկեր Սթիվեն Ջերարդը:

«Մենք հայտնվեցինք Եվրոպայի լիգայում, բայց մրցաշրջանը մեզ համար անհաջող էր: Ես պատրաստվում էի տեղափոխվել «Արսենալ» և վստահ էի, որ դա ճիշտ քայլ կլիներ, բայց Ջերարդն ինձ ասաց. «Խոստանում եմ, եթե դու մնաս և անցկացնես այստեղ ևս մեկ մրցաշրջան, ապա հաջորդ տարի կարող ես գնալ «Բավարիա», «Բարսելոնա» կամ «Ռեալ»: Քեզ համար «Արսենալում» ավելի լավ չի լինի»: Այս խոսակցությունից հետո ես իմ գործակալին ասացի, որ որոշել եմ մնալ: Այն ժամանակ նրա խոսքերը համոզեցին ինձ: Ես լսեցի այդ խոսքերը մի մարդուց, ով ինձ բարին էր ցանկանում: Դրանք իսկական ավագի խոսքեր էին, որոնք մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա և օգնեցին»,- Սուարեսին է մեջբերում Otro-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս