Նա անմնացորդ ծառայել է Թուրքիայի հայ համայնքին. ԼՀԿ-ն ցավակցել է պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է Մարուքյանի «Ֆեյսբուք»-ի էջը, ուղերձում նշված է.
«Խոր ցավով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Գերաշնորհ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին։ Պատրիարք հայրը 1998 թվականին ընտրվելով Պոլսո հայոց պատրիարք մինչև 2008 թվականը անմնացորդ ծառայել է Հայ եկեղեցուն և Թուրքիայի հայ համայնքին։ Մեծանուն գիտնական սրբազան հոր հեղինակությունը տարածվել է Թուրքիայի սահմանից անդին․ սփյուռքի գաղթօջախներում և Հայաստանում նրան ճանաչել են որպես Հայ եղեկեցու անձնազոհ հոգևորական:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անունից իմ խորը վշտակցությունն եմ հայտնում Հայ եկեղեցու բոլոր զավակներին Թուրքիայում, սփյուռքի գաղթօջախներում և Հայաստանում»:
Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ արդեն ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իսկ մինչ այդ ցավակցություն էր հայտնել նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը:
Խոր ցավով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Գերաշնորհ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին։ Պատրիարք հայրը 1998…
Gepostet von Edmon Marukyan am Freitag, 8. März 2019