Բաժիններ՝

«Ո՞ւմ է պետք առաջին հորիզոնականը մարտի սկզբին». Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է  «Էվերթոնի» հետ հանդիպման մասին (0:0), որից հետո իր թիմը կորցրեց առաջատարությունը Պրեմիեր լիգայում:

«Ամեն ինչ լավ է: Դժվար հանդիպում էր՝ տարբեր պատճառներով, խենթ մրցակից: Քամին փչում էր բոլոր կողմերից և չէր օգնում ոչ մեկին: Խաղի ընթացքը դժվար էր վերահսկել: Մենք ունեինք երեք կամ չորս շատ լավ պահեր: Չեմ հիշում, որ մրցակիցը որևէ պահ ունենար: 0:0, մենք շարունակում ենք անպարտելի  շարքը: Միանշանակ չէ, որ մենք ուզում էինք, բայց խաղը կոշտ էր և շատ բարդ:

Սալահն ամեն ինչ ճիշտ էր անում մինչև վերջին վայրկյանները: Պահեր կային, և մենք պետք է պայքարեինք հանգամանքների և մրցակցի դեմ: Տղաներն արեցին դա: Դերբին ավարտվեց, հիմա պետք է պայքարել մյուս խաղերում: Այս խաղը հանճարեղ չէր, բայց մենք միավոր վաստակեցինք մի մրցակցի հետ խաղում, ով խաղում էր շատ մեծ մոտիվացիայով: Կա այն, ինչ կա:

Սադիո Մանեն անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը: Ֆիրմինիոն լավ տեսք ուներ: Մո Սալահը պետք է մնա այս ուղու վրա և անընդհատ փորձի օգտագործել իր պահերը:

Մենք չէինք մտածում այն մասին, որ «Սիթին»  մեզանից մի միավորով էր հետ: Հիմա մենք զիջում ենք նրանց, բայց շատ հեռու չենք: Նրանք պետք է հաղթեն, մենք պետք է հաղթենք: Տեսնենք, թե ով կհաղթի մրցաշրջանի ավարտին:

Ինձ ամեն ինչ գոհացնում է: Ո՞ւմ է պետք առաջին հորիզոնականը մարտի սկզբին: Դա լավ է, բայց առջևում դեռ շատ խաղեր կան:

Ես երեկ նայում էի Match of the Day-ը և տեսա «Սիթիի» ուրախությունը: Նրանք ունեին 900 պահ, բայց խփեցին մեկ գոլ՝ հարված ոչ իրենց ոտքով: Պետք է պատրաստ լինել նման պահերի»,- ասել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս