Բաժիններ՝

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգեց Յանուկովիչի և նրա 11 զինակիցների պատժամիջոցները

Եվրամիությունը մինչեւ 2020 թվականի մարտի 6-ը երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա տասնմեկ զինակիցների դեմ պատժամիջոցները՝ ակտիվների սառեցման տեսքով: Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 4-ին Բրյուսելում ԵՄ-ի խորհրդի նիստի շրջանակներում՝ A ընթացակարգին համապատասխան (առանց քննարկման)։ Որոշումը Եվրամիության Պաշտոնական հանդեսում կհրապարակվի մարտի 5-ին:

Պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականի մարտին 22 անձանց նկատմամբ, որոնց կասկածում են պետական միջոցները վատնելու մեջ: Եվրամիությունն այդ պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգում է մեկ տարով: Վերջին անգամ սահմանափակիչ միջոցները երկարաձգվել են 2017 թվականի մարտին, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031