«Քաղաքացու և պետության միջև տարիներ շարունակվող պայքարը մտնում է վճռորոշ փուլ». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքացու և պետության միջև տարիներ շարունակվող պայքարը մտնում է վճռորոշ փուլ:

Այս պայքարում քաղաքացու հաղթանակը կհանգեցնի պետության ու պետականության սննկացման, իսկ հաջորդ փուլում՝ կործանման:

Իսկ եթե հաղթի պետությունը, ապա Հայաստանում կհաստատվի իրավունքի և օրենքի դիկտատուրա՝ հասարակական ու քաղաքական կարգի հստակ, կոնկրետ և կոշտ կանոններով, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պարտավորված կլինի ընդունել, ճանաչել և հարգել պետութունն ու պետականությունը, զբաղվել իր գործով, անել իր գործը լավ և որակով, հարգել մասնագիտական էթիկան, ստանձնել պատասխանատվություն իր յուրաքանչյուր ասածի ու արածի համար:

Երրորդ ճանապարհ, ցավոք սրտի, մենք չունենք, քանի որ դեռ չենք հասունացել արևմտյան մոդելի ժողովրդավարության համար:
Չհասկացանք ու չընկալեցինք այն պարզ իրողությունը, ազատությունը ենթադրում է պատասխանատվություն, իսկ իրավունքը՝ պարտավորություն:

Սրա մասին քաղաքացուն «թրեինինգների» ժամանակ չեն ասել, որ պետության առջև հանդես գա բացառապես որպես պահանջատեր, օդում թափահարի իր իրավունքներն ու ազատությունները՝ առանց որևէ պարտականության ու պատասխանատվության:

Պետությունն ու պետականությունը բացարձակ արժեք է, որը պետք է աչքի լույսի պես պահել, պաշտպանլ ու փայփայել»:

Քաղաքացու և պետության միջև տարիներ շարունակվող պայքարը մտնում է վճռորոշ փուլ:Այս պայքարում քաղաքացու հաղթանակը…

Gepostet von Artur Ghazinyan am Samstag, 2. März 2019

Տեսանյութեր

Լրահոս