Բաժիններ՝

Էստոնիան գերազանցել է Համացանցով ընտրություների ռեկորդը

Էստոնիան՝ աշխարհում առաջին երկիրը, որն ստեղծել է Համացանցով քվեարկության համազգային համակարգ, գերազանցել է սեփական ռեկորդն այդ բնագավառում. նեկայիս խորհրդարանական ընտրություններում անձնական համակարգչով քվեարկել է յուրաքանչյուր չորրորդ ընտրողը, տեղեկացնում է BBC-ին:

Էստոնիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ վաղաժամկետ ինտերնետ-քվեարկության ընթացքում, որն ավարտվել է փետրվարի 27-ին, երկրի խորհրդարանի՝ Ռիյգիկոգուի ընտրություններին մասնակցել է 247 հազար 232 ընտրող: Դա ընտրողների ցուցակային կազմի մեկ քառորդից ավելին է:

Էստոնիայում ընտրողների թիվը շուրջ 900 հազար է: Ընտրական տեղամասերում ավանդական քվեարկությունը տեղի կունենա մարտի 3-ին: Եթե մարտի 3-ի սովորական քվեարկության օրվանից հետո մասնակցությունը լինի մոտավորապես նույնը, ինչպես եւ խորհրդարանի նախորդ ընտրություններում՝ 64 տոկոս, ապա կստացվի, որ Համացանցով տրվել է ձայների ավելի քան 42 տոկոսը:

Ցանկացած համակարգչով քվեարկելու համար Էստոնիայի քաղաքացուն անհրաժեշտ է ինքնության հավաստագիր չիպով (դրանք ունեն գրեթե բոլորը) կամ Mobiil-ID վիրտուալ թվային ինքնության հավաստագիր, ինչպես նաեւ ծրագրային ապահովում, որը կարելի է ներբեռնել պետական կայքից: Համացանացի միջոցով քվեարկության համակարգն Էստոնիան առաջին անգամ կիրառել է 2005 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս