Բաժիններ՝

Կյանքում շահում է նա, ով շատ գիտելիք ունի. Աննա Հակոբյանի ուղերձը Թեհրանի «Արաքս» դպրոցի սաներին

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Թեհրան այցի ընթացքում Իրանում ՀՀ դեսպանի տիկին Անահիտ Թումանյանի ուղեկցությամբ այցելել է Թեհրանի Հայոց ազգային «Արաքս» դպրոց: Աննա Հակոբյանը ծանոթացել է դպրոցի պայմաններին, շփվել սաների և ուսուցիչների հետ:

Սաների հետ հանդիպմանը Աննա Հակոբյանը խորհուրդ է տվել ժամանակը ճիշտ օգտագործել, շատ կարդալ, լավ սովորել: «Կյանքում շահում է նա, ով շատ գիտելիք ունի: Այդ գիտելիքը ձեզ միշտ օգնելու է կյանքի բոլոր փուլերում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Թեհրան այցի ընթացքում Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տիկին Փարվին Դադանդիշի հետ: Աննա Հակոբյանը նշել է, որ Թեհրանը յուրահատուկ քաղաք է, և այցի այդ կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է զգալ այդ յուրահատկությունը: Տիկին Հակոբյանը շեշտել է, որ ամուսինը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրող և ՀՀ ԱԺ պատգամավոր եղած ժամանակահատվածում այցելել է Իրան և միշտ ջերմությամբ է խոսում Թեհրանի մասին: Տիկին Փարվին Դադանդիշն էլ առանձնահատուկ ջերմությամբ է խոսել իրանահայ համայնքի մասին, հատկապես շեշտելով, որ շատ է հավանում հայ կանանց ձեռքի աշխատանքները: «Դրանք յուրահատուկ և շատ գեղեցիկ աշխատանքներ են»,- ասել է տիկին Դադանդիշը:

Այցի ընթացքում Աննա Հակոբյանը հանդիպել է նաև Թեհրանի հայ համայնքում ակտիվ գործունեություն ծավալող կանանց հետ: Հանդիպմանը Աննա Հակոբյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների` «Իմ Քայլ»-ի և «City of smile»-ի գործունեությունն ու ծրագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս