
«Պատմության լավագույն ֆուտբոլիստներն են Մեսսին, Ռոնալդուն և Զիդանը». Գրիզման

«Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը նշել է իր համար ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստների անունները:
«Այստեղ ամեն ինչ կախված է ժամանակահատվածից: Ես կասեի, որ պատմության լավագույն ֆուտբոլիստներն են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Ես երբեք չեմ տեսել՝ ինչպես են խաղում Պելեն և Դիեգո Մարադոնան: Սա բարդ հարց է, յուրաքանչյուրն իր ոճն ունի:
Ես կնշեի նաև Զինեդին Զիդանին: Նա հաղթել է Աշխարհի առաջնությունը, ինչը դեռ չեն արել Ռոնալդուն և Մեսսին»,- Գրիզմանին է մեջբերում Marca-ն:
Ռոնալդուն և Մեսսին հաղթել են «Ոսկե գնդակը» հնգական անգամ: Զիդանը մրցանակը նվաճել է մեկ անգամ (1998թ.):
Ֆրանսիայի հավաքականի կազմում Զիդանը հաղթել է 1998 թ. Աշխարհի առաջնությունը: 20 տարի անց Գրիզմանը կրկնել է այդ հաջողությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը