
Հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%

Այս տարվա հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի համեմատ հունվարին տնտեսությունը գրեթե կիսով չափ պասիվացել է՝ անկումը 46.9%։
2019թ. հունվարը 2018 թ. հունվարի համեմատ նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0.4%, արդյունաբերական արտադրանքի գները՝ 2.6%, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 26.3%, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 7.6%, այդ թվում՝ արտահանումը 15.8%, ներմուծումը՝ 3.3%։ Նույն ժամանակահատվածում աճել է շինարարության ծավալը՝ 22.1%, առևտրի շրջանառությունը՝ 19.3%, ծառայությունների ծավալը՝ 15.6%, սպառողական գների ինդեքսը՝ 0.6%, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 4.1%։