
Հայաստանն ու Իրանը նախորդ տարի ունեցել են ռեկորդային ծավալների առևտրաշրջանառություն

2018 թվականի վերջում Իրանի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 364 մլն դոլար, ինչն աննախադեպ է ցուցանիշ է 1991 թվականից ի վեր:
«Irna» գործակալությունը տեղեկացնում է, որ մեկնաբանելով Հայաստանի հետ առևտրային ցուցանիշները, Հայաստանում Իրանի առևտրի կցորդ Մոհսեն Ռահիմին նշել է, որ նախորդ տարի Իրանից դեպի Հայաստան արտահանումը կազմել է 269 մլն դոլար, ինչը բարձր ցուցանիշ է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին կմեկնի Իրան: Սա վարչապետ Փաշինյանի առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հանդիպումների օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում կշոշափվեն նաև տարածաշրջանային անվտանգության և բազմակողմ համագործակցության խնդիրները: