
Բաքվում խոսում են Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է առաջիկայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի ԱԳ խոսնակը հանդիպման ժամկետների մասին հստակ ինֆորմացիա չի հայտնել: «Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-նշել է Աբդուլաևան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս հունվարին տարածած հայտարարության մեջ ընդգծում են, որ բանակցություններին դրական դինամիկա հաղորդելու համար քայլեր են ձեռնարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: