
Նելլի Դուրյանն արձագանքել է փողոցում երեխաներին թմրամիջոց պարունակող կոնֆետներ առաջարկելու մասին խոսակցություններին

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանն արձագանքել է վերջին շրջանում շրջանառվող լուրերին, թե փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք և առաջարկում կոնֆետներ, որոնք պարունակում են թմրամիջոց։
Նա այդ կապակցությամբ գրել է, որ ՀՀ ոստիկանությունում անհայտ անձանց կողմից երեխաներին թմրամիջոց պարունակող կոնֆետներ առաջարկելու վերաբերյալ ահազանգ չի ստացել:
«Նման դեպքերի ականատես քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես ահազանգել ոստիկանություն: Միաժամանակ կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուսափել չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, որոնք կարող են ծնողների շրջանում խուճապի մթնոլորտ ստեղծել»,- գրել է Դուրյանը: