
«Այս մոլորակում «Սևիլիան» կարող էր հաղթել «Բարսային», բայց կար այլմոլորակային, որ ուրիշ բան էր ուզում». Բեն-Յեդեր

«Սևիլիայի» հարձակվող Վիսսամ Բեն-Յեդերը Լա Լիգայի 25-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղից հետո (2:4) մեկնաբանել է խաղը:
Այս խաղում Լիոնել Մեսսին դարձավ 3 գոլի հեղինակ:
«Այս մոլորակում «Սևիլիան» կարող էր հաղթել «Բարսային», բայց կար այլմոլորակային, որ ուրիշ բան էր ուզում:
Ես հպարտ եմ մեր թիմում, մենք երբեք չենք հանձնվում: Առաջ, «Սևիլիա»»,- գրել է Բեն-Յեդերն իր թվիթերյան էջում:
Սիրարփի Աղաբաբյան