
«Մեր նվաճումները «Բարսելոնայի» հետ յուրօրինակ են». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Չելսիի» նկատմամբ հաղթանակը՝ Լիգայի գավաթի եզրափակիչում (0:0, 4:3):
«Իհարկե ուրախ եմ: Իմ գովասանքի խոսքերը «Չելսիին», նրանք խաղում էին հիանալի: Ես ուրախ եմ, որ պատմության մեջ առաջին անգամ իրար հետևից երկու անգամ նվաճել ենք Լիգայի գավաթը:
Երբ հերթը հասնում է 11-մետրանոցներին, բնավորությունը լինում է առաջին տեղում: Մենք ունենք բնավորություն:
Մենք խաղում էինք անհավանական ֆուտբոլիստների դեմ: «Չելսին» շատ լավ կազմ ունի: Մենք գիտեինք, որ վերջին արդյունքից հետո (6:0) մեզ համար դժվար կլինի: Եվ հետո, սա եզրափակիչն էր:
Շատ մրցաշարերում մասնակցելը գերջանքեր է պահանջում, իսկ մենք ունենք վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ»:
Գվարդիոլային հարցրել են նաև, թե արդյո՞ք նա անգլիական ակումբում կարող է հասնել այնպիսի նվաճումների, ինչպես կատալոնական «Բարսելոնայում»:
«Ես չեմ համեմատի այս ակումբները: Մեր նվաճումները «Բարսելոնայի» հետ յուրօրինակ են:
Սա նոր ակումբ է, նոր ֆուտբոլիստներ: Կտեսնենք, թե ինչքան հեռու կարող ենք գնալ»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան