Ներկայացվել են աշխարհի առաջին 1 տերաբայթ հիշողությամբ microSD քարտերը. MWC 2019
MWC 2019-ի շրջանակներում երկու ընկերություններ անմիջապես ցուցադրել են աշխարհի առաջին 1 տերաբայթանոց microSD քարտերը:
Micron-ը և SanDisk-ը վերջապես ներկայացրին իրենց UHS-I microSDXC-ը, ինչը լավ նորություն է Samsung Galaxy S10 Plus-ի ապագա սեփականատերերի համար: Այժմ սիրելի տեսանյութերը, երգերը, լուսանկարները հնարավոր է պահել 2 տերաբայթ հիշողությունում:
Հետաքրքրական է, որ SanDisk-ի քարտը (իրականում՝ Western Digital-ի) առաջարկում է ավելի մեծ արտադրողականություն: Ընկերությունը նշում է 160 Մբ /վ, իսկ Micron-ի համար առաջարկվում է 100 Մբ/վ:
SanDisk քարտը հասանելի կլինի ապրիլից`449,99 դոլար արժողությամբ: Միևնույն ժամանակ, նույն շարքի 512 ԳԲ քարտը կարժենա 199,99 դոլար:
Micron քարտի գինը դեռ հայտնի չէ, այն պետք է լույս տեսնի այս տարվա երկրորդ եռամսյակում:
Հիշողության նոր քարտերում հնարավոր կլինի պահպանել 260 10 րոպեանոց տեսանյութեր՝ 4K ձևաչափով:
Նոր քարտերի հիշողությունը կլինի այնքան մեծ, որ դրանցում հնարավոր կլինի պահպանել, օրինակ՝
- Marvel-ի 7000 կոմիքս
- «Գահերի խաղի» հեռուստասերիալի 5 եթերաշրջան՝ 4K ձևաչափով
- 7 միլիոն գիրք՝ FB2 ձևաչափով
- The Rolling Stones-ի 10 սկավառակներ՝ FLAC ձևաչափով
Սիրարփի Աղաբաբյան