
«Օսկար 2019»-ի կարմիր գորգի ամենաշքեղ զգեստները

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակների հանձնման 91-րդ արարողությանը, որը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Dolby հոլիվուդյան թատրոնում, հանրահայտ աստղերը ներկայացել են շքեղ և թանկարժեք զգեստներով:
Ներկայացնում ենք ամենատպավորիչ և գեղեցիկ զգեստները:
Դերասանուհի, մոդել Շարլիզ Թերոնը ներկայացել է Dior-ի զգեստով
Դերասանուհի Էմմա Սթոունը` Louis Vuitton-ի յուրահատուկ զգեստով
«Ութերորդ դասարան» դրամայի 15-ամյա աստղ Էլսի Ֆիշերը կարմիր գորգով քայլել է մոդելավորող Թոմ Բրաունի հագուստով
Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Հադսոնը` լիբանանցի Էլի Սաաբի կարմիր ու շքեղ զգեստով
Անգլիացի դերասանուհի Էմիլիա Քլարկը ներկաների ուշադրությունը գրավել է Balmain-ի զգեստով
«Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի համար «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» արժանացած Ռեջինա Քինգը հանդես է եկել Օսկար դե լա Ռենտայի հագուստով
Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է դիզայներ Թոմ Ֆորդի զգեստով
«Աստղը ծնվեց» ֆիլմի «Shallow» երգի համար «Օսկարի» արժանացած երգչուհի Լեդի Գագան մասնակցել է մրցանակաբաշխությանը Ալեքսանդր ՄքՔուինի շքեղ սև զգեստով